ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը նոր Սահմանադրության նախագիծը որակելով իշխանության յուրացման նպատակով պետական հեղաշրջման ծրագիր, միջազգային կազմակերպություններին կոչ է անում չաջակցել Հայաստանի իշխանությունների «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։
Հուլիսի 3-5-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Աղվերանում անցկացված «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին, որը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (ԿԱՀ)՝ Հոլանդիայի քաղաքական հիմնադրամների և կուսակցությունների հետ համատեղ(Հոլանդական ազատական կուսակցություն (ՀԱԿ), Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամ(ՄՇՀ) և Էդուարդո Ֆրայ հիմնադրամ(ԷՖՀ)):
Հուլիսի 2-ին Բարսելոնայում մեկնարկեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռօրյա ամառային հավաքը, որտեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնրին ՀՀԿ ԵԿ ղեկավար,ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:
Երեկ մի քանի ֆրոնտով կռիվ տվող Զարուհի Փոստանջյանը օրերս զարմացրել է իր գործընկերներին: «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիայի ժամանակ «կենդանի պատ» կազմելու «հրավեր» ստացած Փոստանջյանը նախ՝ համաձայնել է, հետո` փոշմանել։
Հունիսի 26-28-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի գլխավոր նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապը և հետագա համագործակցության նոր ուղիներ գտնել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները: Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է.
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հայտարարեց, որ Կոնգրեսը շրջում է ոստիկանության բաժանմունքներում, հիվանդանոցներում, հանդիպումներ ունենում բերման, բռնության ենթարկված լրագրողների, քաղաքացիների հետ։
Նախկին ՀՅԴ-ական, այժմ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի սիրտը չի կտրվում «հարազատ» կուսակցությունից. նրան անվերջ կարելի է հանդիպել ԱԺ ՀՅԴ խմբակցության սենյակում, դաշնակցական ընկերների հետ նստած «փիքր անելիս»:
Նախօրեին հանրությունն իրազեկվեց, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...